FINNAIR-ի ինքնաթիռը կթռչի բուսական յուղով

Finnair ընկերության Հելսինկի-Նյու Յորք չվերթը, որը կսկսի թռչել  երթուղով  սեպտեմբերի 23-ին Airbus A330 ինքնաթիռով, լիցքավորված կլինի էկոլոգիական բիովառելիքով՝ արտադրված ռեստորաններում օգտագործված բուսական յուղից: Նման որոշում կայացվել է ՄԱԿ-ի ամենամյա նիստի ժամանակ՝ ի նշան կլիմայի պահպանության, որը կկիրառվի հենց այդ օրը Նյու Յորքում:

Finnair

Վառելիքը, որով լիցքավորված կլինի Finnair-ի ինքնաթիռը, արտադրվում է  SkyNRG Nordic ընկերության կողմից: Նոր բանաձևը կարող է դառնալ   արժանի այլընտրանք ինքնաթիռի սովորական վառելիքին. այն անցել է բոլոր անհրաժեշտ թեստավորումները, որտեղ հիանալի արդյունքներ են երևացել: Սակայն բիոէֆեկտիվ  վառելիքը առայժմ երկու անգամ թանկ արժե: Նյու Յորք թռչող չվերթը կդառնա ցուցադրական: Դրա նպատակն է հիշեցնել շրջակա միջավայրի պահպանության կարևորության և նորարարական տեխնոլոգիաների զարգացման մասին, որը ավիաթռիչքները կդարձնի էկոլոգիական մաքուր՝ առանց արագության կրճատման, հարմարավետ և անվտանգ: Հիշեցնենք, որ շրջակա միջավայրին զգալի վնաս են հասցնում ուղևորատար ինքնաթիռների  գազերը, որոնք վերագործարկման արդյունքում արտանետվում է մթնոլորտ: Բիովառելիքի օգտագործումը թույլ է տալիս կրճատել ջերմոցային գազերի քանակը  50-80%-ով: Այդ պատճառով Finnair-ը գործընկերների հետ միասին հանդես է գալիս մեծամասշտաբ քանակությամբ բուսական հումքի արտադրության օգտին. դա թույլ կտա պահպանել շրջակա միջավայրը և չի վնասի սննդի արդյունաբերությանը:

You might also like