Ֆիննական օդանավակայանների Finavia օպերատորը անվանել է այն երեք ամենաանսովոր իրերը, որոնք ստիպված են եղել առգրավվել Հելսինկի-Վանտաա օդանավակայանի ուղևորներից։
1. Հարսանեկան տորթ
«Ուղևորներից մեկը պատվիրել է մի շքեղ տորթ և ցանկացել տեղափոխել այն ձեռքի ուղեբեռով դեպի հարսանիքի անցկացման վայր։ Ցավոք, որոշ մթերքներ, համաձայն կանոնակարգի, դասվում են հեղուկների շարքին, այդ պատճառով, տորթը չի կարելի բարձրացնել ինքնաիթիռ սրահ` որքան էլ որ դա տարօրինակ հնչի»,-նշել է անվտանգության ծառայության աշխատակից Յոնի Պեկկանենը։
2. Ատրճանակի դետալներ
«Ատրճանակները, ատրճանակի դետալներն ու փամփուշտները տեղափոխվում են առանց լիցքի, անհրաժեշտ կերպով փաթեթավորված, ավիաընկերության թույլտվությամբ։ Ձեռքի ուղեբեռում արգելված են նաև խաղալիք զենքերը, որոնք իսկականի տեսք ունեն»։
3. Մյամմի և ձկնկիթ
«Շատ ուղևորներ դժվարությամբ են հասկանում, թե որ մթերքներն են դասվում հեղուկների շարքին, որոնք՝ ոչ։ Զատիկին շատերը իրենց հետ տանում են մյամմի (fֆինլանդական ավանդական զատկական ուտեստ), իսկ Սուրբ Ծնունդին՝ ձկան պահածոներ, օրինակ՝ ձկնկիթ»։