Հելսինկիի երկու ռեստորանները՝ Ask-ը և Chef & Sommelier-ը, արժանացել են Միշլենյան աստղերի: Յուրաքանչյուրը արժանացել է մեկական աստղի: Այժմ Ֆինլանդիայում կա վեց ռեստորան, որոնք ունեն մեկական աստղեր:
Ավելի վաղ աստղեր են ստացել Demo, Luomo, Olo և Postres ռեստորանները: Բոլոր ռեստորանները գտնվում են Հելսինկիում: Այսօր հրապարակվել է Եվրոպայի խոշոր քաղաքների Michelin-ի 2014 թվականի ուղեցույցը, որում էլ հենց նշված են աստղեր ստացած նոր ռեստորանները: