Ֆինլանդիա. Լողա′, լողավազա′ն…

Հելսինկիի քաղաքապետը հանդես է եկել Արաբիարանտա և Կրունուվուորենրանտա շրջանների լողափներին լողացող լողավազան ստեղծելու նախաձեռնությամբ: Աճող քաղաքային բնակչությանը ավելի շատ տեղ է անհրաժեշտ լողալու համար, իսկ նման լողավազանները կարող են դառնալ փակ լողավազանների լավագույն լրացումը:

Floating pool

Դրանց շինարարությունը պակաս թանկարժեք է, դրանք շարժական են և կարելի է ծածկել վատ եղանակներին: Լողացող լողավազանները  կարող են  բարելավել շրջանների ենթակառուցվածքները և քաղաք բերել շատ զբոսաշրջիկների, եթե դրանց կողքին կառուցվեն ռեստորաններ, սրճարաններ և այլ հաստատություններ: Լողավազանների շինարարության գաղափարը հավանության է արժանացել Հելսինկիի քաղաքաշինության վարչության կողմից, սակայն ծրագրի բյուջեն և ժամանակացույցը դեռ հայտնի չէ:

You might also like