Հելսինկիի հենց կենտրոնում գտնվող Սենատի հրապարակում պեղումների արդյունքում հայտնաբերվել է 17-18 դարերի գերեզմանոց: Գտնվել է 260 մարդու ոսկորներ: Հուղարկավորվածենրը գտնվում էին ընդամենը 60 սմ խորության մեջ: Գտնվածների մեծամասնությունը աղքատ մարդիկ են, ովքեր ապրել են Հելսինկիում 150-200 տարի առաջ: Ամենայն հավանականությամբ դա Սուրբ Էլեոնորա եկեղեցուն կից գտնվող գերեզմանոցն է, որն այստեղ էր գտնվում մինչև 1820 թվականը: Եկեղեցին քանդեցին, երբ սկսեցին կառուցել մայր տաճար: Պեղումները դարձան հնագիտական այն ժամանակ, երբ հայտնաբերվեցին հուղարկավորվածները. մինչ այդ հրապարակը քանդում էին ջեռուցման գծի վթարի համար: