Մումի տրոլլների մասին մուլտֆիլմը անցած դարի 90-ական թվականներին մեծացած բոլոր երեխաների համար ամենասիրելի (և ամենատարօրինակ) շոուն է։ Ֆիննական Naantali Spa սպա հյուրանոցի ղեկավարությունը որոշել է օգտվել բազմաթիվ ճաապարհորդների նոստալգիայից և առաջարկել իր հաճախորդներին Moomin Package ծառայությունների հատուկ փաթեթը։
Հատուկ առաջարկը ներառում է իր մեջ բնակությունը հայտնի ստեղծագործության ոճով ձևավորված «մումի համարներից» մեկում, անվճար մուտք շոգեբաղնիք և լողավազան, ինչպես նաև՝ զբոսանք գնացքով կամ նավակով զարմանահրաշ կերպարների կախարդական աշխարհով։ Ծառայությունների այս փաթեթը հասանելի է հյուրանոցում մինչև 2015 թվականի հուլիսը։
Նաանտալի քաղաքը, որտեղ գտնվում է համալիրը, հանդիսանում է գրող Տուվե Յանսոնի ծննդավայրը, ով էլ հենց ստեղծել է մումի տրոլլների խենթ մոլորակը։ Ահա թե ինչու հենց այստեղ 2015 թվականին կանցկացվի տոն՝ նվիրված մումի ընտանիքի մասին պատմող առաջին գրքի հրատարակման 70-ամյակին։ Քաղաքում նաև բացվել է «Մումի տրոլլների աշխարհ» թեմատիկ այգին։