Ֆինլանդիան հնարավորություն է տալիս զգալ քեզ Ջեկ Լոնդոնի կամ Մարկ Տվենի «ոսկե տենդի» դարաշրջանի մասին պատմող վեպերի հերոս: Այստեղ լապլանդյան Տանկավաարա քաղաքում ամեն տարի անցկացվում է Ոսկի փնտրողների միջազգային առաջնություն: Ֆիննական «ոսկե տենդը» սկսվել է Իվալո և Թանա գետերի վրա 1868 թվականին:
Այդ շրջանում այդ տարածքները պատկանում էին Ռուսաստանին: Արդյունաբերական մասշտաբների ոսկի այստեղից սկսել են հանել 1900 թվականից: Հիմա այստեղ գործում է Ոսկու որոնման թանգարանը, որը պատմում է աշխարհի 20 երկրներում այդ թանկարժեք մետաղի ստացման արվեստի մասին, իսկ շենքը կառուցված է կլոր սկուտեղի տեսքով, որի մեջ լվանում են ոսկին: