Ապրիլի սկզբին Կեմիյարվիում պատրաստվում են գլխավոր տոնակատարությանը՝ ձնագնդիկի աշխարհի առաջնությանը: Այս տարի յուգիկասսենի մրցաշարը կամ հայերեն ասված ձնագնդիկներով մարտը կկայանա Կեմիյարվիում արդեն 19-րդ անգամ՝ ապրիլի 4-ից 6-ին:
Ճապոնական յուգիկասսեն խաղը, որըւ հայտնվել է 1980-ական թվականներին, մեծ ճանաչում է գտել ֆինների շրջանում, և 1995 թվականից սկսած Կեմիյարվիում անցկացվում են ձնագնդիկներով մարտեր:
Բայց այս խաղը հայտնի ոչ միայն Ֆինլանդիայում և ճապոնիայում: Ձնագնդիկային մարտեր անցկացվում են նաև Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Նորվեգիայում, Շվեդիայում և իհարկե Հայաստանում: