Ֆինլանդիա. Հելսինկին կբացի սուրբծննդյան փողոցը նոյեմբերի 24-ին

Նոյեմբերի 24-ին Ալեկսանտերինկատու  (Aleksanterinkatu)  փողոցը կվերածվի մայրաքաղաքի գլխավոր սուրբծննդյան փողոցի: Բացման արարողությունը կսկսվի  13.30-ին Սենատի հրապարակում, իսկ 15.00-ին Հելսինկիի քաղաքապետ Յուսսի Պայունեն Ալեկսանտերինկատուում կվառի  տոնական լուսավորությունը:

Aleksanterinkatu

Սենատի փողոցում հանդես կգան արտիստներ, ողջույնի խոսքով հանդես կգա Ստոկոլմի նահանգապետը, ով կդառնա միջոցառման պատվավոր հյուրը: Տրամվայով հրապարակ կգա նաև Սանտա Կլաուսը կամ Յոուլուպուկին: Նրան կուղեկցեն մի խումբ երեխաներ, ովքեր բուժվում են քաղաքային հիվանդանոցներից մեկում:

Aleksanterinkatu

14.00-ին  Յոուլուպուկին կգլխավորի տոնական երթը, որը կուղևորվի Սենատի հրապարակից  Ալեկսանտերինկատու  փողոցով, Մաներգեյմ պողոտայով և Հյուսիսային Էսպլանադայով կրկին կվերադառնա հրապարակ: Այս տարիԱլեկսանտերինկատուն տոնական փողոց կդառնա արդեն  65-րդ անգամ: Այն լուսավորված կլինի մինչև հունվարի վերջ:

You might also like