Հելսինկիի կենտրոնում կիրակի օրը տեղի է ունեցել ավանդական սուրբծննդյան փողոցի բացումը: Ոստիկանության գնահատմամաբ՝ բացմանը ներկա է եղել 4000 մարդ: Քաղաքի քաղաքապետ Յուսսի Պայունեն բացել է սուրբծննդյան փողոցը ֆիննական Ձմեռ պապի՝ Յոուլուպուկիի հետ: Ալեքսանտերինկատու փողոցը մինչև հունվարի վերջ կզարդարեն հազարավոր լուսադիոդային լամպերը: Սուրբծննդյան փողոցը առաջին անգամ բացվել է 1949 թվականին: Իսկ լուսադիոդային լուսավորությունը սկսվել է օգտագործվել այս տասնամյակի սկզբից: