105-ամյա թանգարանային տրամվայը կվերադառնա աշխատանքին մայիսի 17-ին: Վերանորոգված տրամվայը կաշխատի շաբաթավերջին մինչև օգոստոսի վերջ ժամը 10-ից 17-ին:
Նրա շրջանաձև երթուղին անցնում է Շուկայի հրապարակով (Kauppatori), Հավիս Ամանդայի հուշարձանի մոտով, Ալեկսանտերինկատու փողոցով, և Գլխավոր երկաթուղային կայարնի մոտով: Վինտաժային տրամվայը կգործի 50 համարի ներքո: Նրան կից բաց վագոնը, որը գործում է 233 համարի ներքո, կառուցվել է 1919 թվականին: