Ֆինլանդիա․ Հելսինկին կսկսի ապրել ջազի ոճով

Այսօր Հելսինկիում կմեկնարկի ամենամյա  Jazz-Espa ջազ  փառատոնը։ Ինչպես հայտնում է Հելսինկի քաղաքի պաշտոնական կայքը՝ փառատոնը կտևի մինչև օգոստոսի  6-ը, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի  7-ին տեղի կունենա եզրափակիչ ջազային համերգը։
Անվճար ջազային համերգները կանցկացվեն Հելսինկիի Էսպլանադում ամեն օր։ Միջոցառումը կսկսվի  16:00-ին և  17:30-ին, բացի երկուշաբթի օրերից, երբ կլինի մեկ համերգ, որը կսկսվի  16:00-ին, և շաբաթ օրերից (սկիզբը 15:00)։ Սպասվում է Այլի Իկոնենի,  UMO Jazz Orchestra-ի և այլ կատարողների ելույթները։

JazzEspa_logo_netti_2016-01-1
Եզրափակիչ համերգը, ավելի ճիշտ՝ քաղաքային ջազային պիկնիկը, կսկսվի օգոստոսի  7-ին 17.00-ին  Allas Sea Pool-ի տարածքում, որտեղ կատարողների թվում կլինեն   Jukka Eskola Soul Trio-ն և Mopo & Ville Leinonen-ը։

You might also like