Ֆինլանդիայում տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի առաջնություն…տնային հողաթափերով

Հումորային մրցաշար տեղի կունենա Ֆինլանդիայի Վեսանտո քաղաքում, որտեղ հուլիսի 24-ից 26-ին կմրցեն շուրջ հարյուր թիմ՝ տղամարդկանց, կանանց, երեխաների: Ըստ կանոնների, և դա պարտադիր է, բոլոր մարզիկները պետք է դաշտ դուրս գան ոչ թե սովորական մարզական կոշիկներով, այլ՝ «Ռեյնո» ապրանքանիշի ֆինլանդական տնային հողաթափերով:

Finland held the World Cup ... in slippers

Բանն այն է, որ արդեն 80 տարի ֆինները   կրում են այդ հողաթափերը. տղամարդիկ՝ շագանակագույն, կանայք՝ կարմիր, երեխաները՝ բաց վարդագույն և երկնագույն: Եվ բոլոր հարմար առիթներով  Ֆինլանդիայի ժողովուրդը փորձում է խթանել այդ արտադրանքը: Հենց այսպես էլ ծնվել է անսովոր ֆուտբոլային մրցաշարի անցկացման գաղափարը:

Finland held the World Cup ... in slippers

Ի դեպ, առաջին նման առաջնությունը անցկացվել է 2006 թվականին: Մի քանի տարվա ընթացքում այն դարձել է շատ սիրված, և արդեն 2012  թվականին առաջնությանը մասնակցել է 90 տղամարդկանց և կանանց թիմ: Ֆուտբոլային հանդիպումներից բացի նախատեսվում է նաև զգեստների ցուցադրություններ և երաժշտական շոու:

You might also like