Finnair ավիաընկերությունը 2014 թվականի գարնանը Հելսինկիի Վանտաա օդանավակայանում կբացի առավելագույն հարմարավետության (պրեմիում լաունջ) սրահ՝ իր 90-ամյակի կապակցությամբ: Ուղևորները թռիչքից առաջ կարող են ոչ միայն հանգստանալ, այլև՝ զվարճանալ:
Այժմ Վանտաա օդանավակայանում կա երկու լաունջ-գոտի, որոնցից մեկը (շենգենյան)՝ № 2 տերմինալում, կթարմացվի: Վերանորոգումից հետո նրա մակերեսը կդառնա 1600 քառ. մետր: Ավելացված տարածքում կհայտնվի Tax-free խանութ, բար, լոգասենյակներ և շոգեբաղնիք:
Հանգստյան գոտում կներկայացվեն Ֆինլանդիայի արվեստը, նորաձևությունը և բնությունը: Լաունջ-գոտու ծառայություններից կարող են օգտվել Finnair-ի ոսկե և պլատինե քարտեր ունեցող հաճախորդները կամ Oneworld ավիացիոն դաշինքի զմրուխտե քարտ ունեցողները: