Ֆինլանդիա. Finnair-ը ներդրել է ինքնասպասարկման համակարգը

Finnair ավիաընկերության ուղևորները շուտով հնարավորություն կստանան ինքնուրույն իրենց ուղեբեռները տեղադրել օդանավակայանի ուղեբեռային գոտու վրա՝ շնորհիվ նոր ծառայության, որը կհայտնվի Տերմինալ 2-ում մայիսի վերջում:

 Finnair

Ինչպես հայտնում է Тravel daily news-ը՝ տերմինալում կբացվի ինքնասպասարկման 10 գիծ, որոնք հնարավորություն կտան նվազեցնել ուղեբեռի հանձնման համար գոյացած հերթը: հետագայում նման գծեր կհայտնվեն նաև Օուլուի և Տուրկուի օդանավակայաններում:

 Finnair

Ինքնասպասարկման գծերը հնարավորություն կտան զբոսաշրջիկներին ինքնուրույն ուղեբեռին ամրացնել կտրոնը, և պայուսակները ուղարկել գոտու վրա՝ առանց օդանավակայանի աշխատակիցների օգնության: Վանտաայի օդանավակայանում կարծում են, որ  այս ծառայությունը կօգնի նվազեցնել հերթերը և ուղևորների սպասման ժամանակը:

You might also like