Ֆինլանդիայի մայրաքաղաքում՝ Կաարտինկաուպունկի շրջանում, ծրագրվում է բացել նոր հյուրանոց՝ ոստիկանական բաժանմունքի փոխարեն: Helsingin Energia նախկին գլխավոր գրասենյակի շենքը, որում գործում էր նաև ոստիկանական բաժանմունքը, վերածվել է հյուրանոցի: Ոստիկանները լքել են այս տարածքը դեռևս այս տարվա հունիս ամսին:
Բանն այն է, որ, ինչպես հայտնում է yle.fi ֆիննական կայքը, էներգետիկ ընկերությունը, որին պատկանում էր շենքը, պատրաստվում է Պիեն Ռոբենտինկատի փողոցում գտնվող շենքը վաճառել 11 միլիոն եվրոյով: Գնորդը՝ Royal Ravintolat ընկերությունը, մտադիր է ավելի քան մեկ դար առաջ կառուցված շենքը վերածել հյուրանոցի: