Ռովանիեմիում գտնվող Chalet Hotel Rovaniemi (նախկինում Ounasvaaran Pirtit) հյուրանոցի սեփականատերերը սկսել են հյուրանոցի վերանորոգում՝ հյուսիսափայլի սիրահարների ուշադրությունը գրավելու հույսով։
Մասնավորապես, հյուրանոցում կկառուցվի ապակե տանիք և 12 նոր համար՝ շոգեբաղնիքով և բացօթիկով ապարտամենտների ձևաչափով։Այս մասին հայտնում է Finland Times պարբերականը։
Վերանորոգման աշխատանքները կսկսվեն 2015 թվականի ամռանը և կտևեն մինչև 2016 թվականի դեկտեմբեր․ պատմել է հյուրանոցի գործադիր տնօրեն Միկա Կանսաննիվան (Mika Kansanniva)։ Ներկայումս Chalet Hotel Rovaniemi (նախկինում Ounasvaaran Pirtit) հյուրանոցում, որը կառուցվել է 1985 թվականին, կա 75 համար։