Ամռան ամենաերկար օրը՝ հունիսի 21-ին, ողջ Երևանը կլցվի երաժշտությամբ – Pop, Rock, հին ու նոր երգեր, հեղինակային կատարումներ… բոլոր ժանրերը` կենդանի ձայնով:
Այս տարի Երևանում երաժշտության տոնի հիմնական վայրերն են՝
ժամը 15:00-ից սկսած՝ Շառլ Ազնավուրի հրապարակ. (հեղինակ-կատարողներ, Dreamers, The Manuscript խմբեր)
ժամը 18:00-ից սկսած՝ Հաղթանակի այգի. Էստրադային ջազային արվեստի պետական քոլեջ
ժամը 19:00-ից սկսած՝ Սիրահարների այգի. The Beautified Project, The Band, Windrose
ժամը 20:00-ից սկսած՝ Շառլ Ազնավուրի հրապարակ. Երևանի փողային նվագախումբ
«Fête de la Musique» Երաժշտության տոնը ստեղծվել է 1982թ.-ին Ֆրանսիայում և ամեն տարի հունիսի 21-ին անց է կացվում աշխարհի՝ այժմ արդեն 110 երկրների ավելի քան 460 քաղաքներում, որոնց թվում է նաև մեր մայրաքաղաք Երևանը: Երաժշտական այս տոնի նպատակն է պրոֆեսինալ և սիրողական կատարողների երաժշտությունը դուրս բերել քաղաքի փողոցներ:
Միացեք տոնին 🙂