Օգոստոսի 11-ից 13-ը Ցյուրիխում կանցկացվի Street Parade` ակումբային երաժշտության աշխարհում ամենամեծ տոնը: Ամեն տարի այն հավաքում է շուրջ 2 միլիոն հանդիսատես, ովքեր հավաքվում են քաղաքի գլխավոր փողոցում և պարում են` հետևելով հարթակի շարժմանը, այսպես կոչված Love Mobiles-ին, որտեղից հնչում է տարբեր ժանրերի երաժշտություն:
Պարային ասպարեզի համաշխարհային բոլոր աստղերը պայքարում են Street Parade-ում հանդես գալու իրավունքի համար: Ներկայիս` արդեն 20-րդ փառատոնի կարգախոսը հնչում է այսպես. «Հետևիր քո սրտին»: Այս տոնի հոբելյանական տարվա համար պատրաստվել է հատուկ բազմազան և հարուստ ծրագիր, որը կարելի է վայելել ցերեկվա մեկից մինչ կեսգիշեր քաղաքի տարբեր հրապարակներում: