Քաղցրավենիքի փառատոն` Դոմինիկյան Հանրապետությունում

Օգոստոսի 22 -ին Սանտա Դոմինգոյում արդեն հինգերորդ անգամ կանցկացվի Քաղցրավենիքի փառատոն` Santo Domingo Dulce: Հյուրերին կառաջարկվի մի շարք միջոցառումներ, այդ թվում` աղանդերի, խմորեղենի, կոնֆետների և այլ քաղցրավենիքների  համտեսում: Հատուկ տեղ կզբաղեցնեն կրեոլյան խոհանոցի քաղցր ուտեստները: Փառատոնը կանցկացվի Hilton Santo Domingo հյուրանոցում և կսկսվի հրուշակագործների մրցակցությամբ:

Այս տարի փառատոնի հիմնական թեման բնությունն է, այդ պատճառով բոլոր ուտեստները կպատրաստվեն էկոլոգիապես մաքուր տեղական մթերքներից: Սանտո Դոմինգոյում կան շատ փառատոններ, քիչ չեն նաև խոհարարական միջոցառումները` նվիրված տարբեր թեմաների: Այսպիսով, աշնանը  (հոկտեմբերի  18-ից  20-ը)  Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաքում կկայանա  Taste Santo Domingo 2012 փառատոնը, որը ներկայացնում է դոմինիկյան նրբահամ խոհանոցն ու գինիները:

You might also like