Մայիսի 27-ից հունիսի 21-ը Սիդնեյում (Ավստրալիա) անցկացվում է Vivid Sydney (Վառ Սիդնեյ) փառատոնը` լույսի, երաժշտության, ոգեշնչման և ստեղծագործելու տոնը: Փողոցները, մայթերը, շենքերի պատերը` ամբողջ քաղաքը վերածվել է մի մեծ կտավի` կյանքի կոչելու կրեատիվ գաղափարներ: