Հռոմում կանցկացվի ժամանակակից արվեստի առաջին փառատոնը, որի հարթակ կհանդիսանա խանութների ցուցափեղկերը: Միջոցառումը հենց համարժեք անվանում էլ ստացել է` Vetrinale: Փառատոնի անցկացման համար ընտրվել է քաղաքի կենտրոնում գտնվող 21 խանութ և հրավիրվել է ժամանակակից արվեստի 30 գործիչ: Նրանք ցուցափեղկերին կամրացնեն իրենց ստեղծագործությունները` նկարները, քանդակները, լուսանկարները և կինոնյութերը, ինչպես նաև` ելույթ կունենան երաժշտական և պարային համարներով` առավելագույնս օգտագործելով տարածությունը և շփումը մարդկանց հետ, որոնք էլ իրենց հերթին հրավիրված կլինեն մասնակցելու կատարումներին: Կազմակերպիչները ցանկանում են միավորել 2 իրարից տարբեր աշխարհներ՝ ստեղծագործականը և կոմերցիոնը` մոտեցնելով «էլիտար» ժամանակակից արվեստը լայն հասարակությանը: Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 3-ը: Մանրամասն տեղեկություն և մասնակից խանութների հասցեները հնարավոր կլինի գտնել փառատոնի պաշտոնական կայքից: