Ferrari-ն ներողություն է խնդրել պատմական հուշարձանը վնասելու համար

Համաշխարհային ավտոմոբ իլային հսկա Ferrari ընկերությունը ներողություն է խնդրել Չինաստանում գովազդային հոլովակի նկարահանումների ժամանակ պատմական հուշարձանին վնաս հասցնելու համար:

Տեսանյութում ցուցադրվում է հնարք, որով մեքենան անցնում է 6 դար առաջ Նանցզինում (Nanjing) կառուցված պատի վրայով: Ավտոմեքենան պատի վրա թողել է անիվների հետքեր:

Ferrari-ն կատարվածի պատասխանատվությունը բարդում է անպատասխանատու աշխատակցի վրա: Հասարակությունը հասցված վնասի համար մեղադրում է քաղաքի վարչակազմին, որը մշակութային արժեքը վարձրակությամբ է տվել գովազդային նկարահանումների համար:

You might also like