Կին ավագ խոհարարները դժվարությամբ են ընդգրկվում Միշլենի ուղեցույցում

Շվեդիայում ռեստորանային Միշլենի ուղեցույցում ընդգրկվել է ընդամենը մեկ կին ավագ խոհարար։ Ինչպես հաղորդվում է մամուլի հաղորդագրությունում՝  հեղինակավոր աստղը ստացել է Թիթթի Քվարնսթրոմը (Titti Qvarnstrom), ով գլխավորում է Մալմայի Bloom in the Park ռեստորանը։ Ռեստորանը գտնվում է քաղաքային պարկի մոտ։ Երկու ուտեստով լանչի միջին գինը կազմում է 46 դոլար, երեք ուտեստով ընթրիքի համար պահանջվում է շուրջ  58  դոլար։

Bloom in the Park2016 թվականին ուղեցույցում առաջին անգամ ընդրկել են շվեդական նահանգներում գտնվող ռեստորանները։ Առաջինը պրոֆեսիոնալների բարձր գնահատականին արժանացողներից մեկը եղել է  Մագնուս Նիլսոնը  (Magnus Nilsson) և նրա Faviken Magasinet ռեստորանը, որը գտնվում է Շվեդիայի հարավում գտնվող Եմտլանդ նահանգում։ Նա ստացել է միանգամից երկու աստղ։ «Համեղ ևստեղծագործական ուտեստների» համար աստղ է ստացել նաև Էլանդ կղզու  Borgholm ռեստորանը։ Իսկ Վեկշյո քաղաքի PM&Vanner  հաստատությունը գնահատվել է  «բարդ ուտեստներ՝ ոգեշնչված շվեդական բնությունից» կատեգորիայում։

Magnus Nilsson
Միշլենի գիդը ամենաազդեցիկ ռեստորանային վարկանիշն է, որն ունի գնահատման երեքաստղանի համակարգ։ Մի աստղը հուշում է զբոսաշրջիկներին, որ ռեստորանը շատ լավն է իր կատեգորիայում։ Երկու աստղը նշանակում է  «հրաշալի խոհանոց, հանուն այդ ռեստորանի կարելի է շեղվել զբոսաշրջային երթուղուց»։ Եվ, վերջապես, երեք աստղը խոսում է ավագ խոհարարի հրաշալի աշխատանքի մասին և հուշում, որ հանուն այդ հաստատության կարելի է մի առանձին ճանապարհորդություն կատարել։

guide-michelin

You might also like