Ձկան տոն` Իտալիայի ամենահետաքրքիր խոհարարական իրադարձություններից մեկը

Իտալիայի Կամոլի  (Camogli) քաղաքում, որը գտնվում է Լիգուրիայի ափին` Գենոայից 20 կմ դեպի արևելք, տեղի կունենա ձկան տոն` Sagra del pesce:

Տոնը նվիրված է  ձկնոսների բարեխոս Սուրբ Ֆորտունատոյին: Ավանդության համաձայն` արարողությունը տեղի է ունենում մայիսի երկրորդ կիրակի: Տարեցտարի այն գրավում է ավելի շատ զբոսաշրջիկների և համարվում է ամենահետաքրքիր խոհարարական միջոցառումներից մեկը:

3.8 մետր տրամագծով տապակների մեջ կտապակվի միանգամից 30 հազար չափաբաժնով ձուկ: Այս տարի վաճառքից ստացված գումարը կգնա բարեգործության. կազմակերպիչները գումարը կփոխանցեն Բորգետո դի Վարա (Borghetto di Vara, Սպեզիայից 20 կիլոմետր հյուսիս-արևմուտք ) քաղաքի ջրհեղեղից տուժած բնակիչներին: Մեկ բաշնի արժեքը կազմում է  5 եվրո:

You might also like