Շուրջ տասը խոշորագույն ամերիկյան արագ սննդի ռեստորաններ ձգտում են հայտնվել Չեխիայում և հաստատվել այնտեղ, դրանցից որոշների մասնաճյուղերը արդեն իսկ կբացվեն այս տարվա մեջ. հայտնում է Idnes.cz կայքը: Ներկայումս ամերիկացիները փնտրում են առևտրային գործընկերների, ովքեր պատրաստ են ձեռք բերել արտոնագիրը:
Չեխերին իրենց արտադրանքը վաճառել ցանկացողների թվում են Denny´s-ը (ԱՄՆ-ի ամենահայտնի ընտանեկան ռեստորաններից մեկը), Church´s Chicken-ը, որը մասնագիտացված է հավային խորտիկների գծով, Dairy Queen-ը, որը հայտնի է իր կոկտեյլներով և պատկանում է միլիարդատեր Ուորեն Բաֆֆետին:
Չեխ քաղցրասերներով հետաքրքրված են Cold Stone Creamery ռեստորանային ցանցը (պաղպաղակ և տորթ) և Great American Cookies-ը (շոկոլադե թխվածքներ):