Նյու Յորքի պլաստիկ վիրաբույժ Նորման Ռոուն մշակել է մեծացած «կուրծք արձակուրդի համար»: Այս բժիշկը InstaBreast աղային լուծույթի հեղինակն է, որը գործում է 24 ժամվա ընթացքում: Այժմ Ռոուն ցանկանում է ստեղծել մի դեղ, որի ազդեցությունը կպահպանվի երկու-երեք շաբաթ: Ըստ վիրաբույժի՝ «արձակուրդային կուրծքը» հնարավորություն կտա տեսնել, թե ինչ տեսք կունենան մշտական իմպլանտանտները և ինչ զգացողություններ են դրանք առաջացնում:
«Դուք կարող եք օգտագործել 3D պատկերը, կամ դուք կարող եք տեղադրել իմպլանտանտները կրծկալում, բայց բոլորովին այլ բան է զգալ դրանց քաշը, և պարզել, թե ինչպիսիսն է կյանքը նման կրծքերով»,-բացատրել է Ռոուն: Այս պահին բժիշկը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղորայքի որակի հսկողության վարչության հետ: Ռոուի գնահատմամբ՝ իր նոր նախագիծը հասանելի կլինի երկու տարուց, իսկ արժեքը կկազմի շուրջ $2,5 հազար դոլար: