Մադրիդի Նորաձևության շաբաթը` Mercedes-Benz Fashion Week Madrid-ը, Իսպանիայի նորաձևության աշխարհի գլխավոր իրադարձությունն է: Այն փոխել է իր անվանումը` Mercedes-Benz ընկերության հետ պայմանավորվածության համաձայն: Մինչև 2007 թվականը Նորաձևության շաբաթը կրում էր «Pasarela Cibeles» անվանումը, որից հետո վերանվանվել է «Cibeles Madrid Fashion Week»-ի:
Հաջորդ` թվով 55-րդ նորաձևության շաբաթը, կանցկացվի 2012 թվականի փետրվարի 1-5-ը «Mercedes-Benz Fashion Week Madrid» անվանումով: Mercedes-Benz ընկերությունը այսօր ակտիվորեն մասնակցություն է ցուցաբերում նորաձևության աշխարհի իրադարձություններին` որպես միջոցառումների գլխավոր հովանավոր:
2001 թվականի գարնանը ավտոմոբիլային ապրանքանիշը առաջին անգամ հանդես եկավ որպես Նյու Յորքի Նորաձևության շաբաթի հովանավոր, որն այդ ժամանակից ի վեր անվանվեց Mercedes-Benz Fashion Week New-York: Այսօր Mercedes-Benz-ը մասնակցում է նորաձևության աշխարհի 30 իրադարձությունների այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բեռլինը, Լոնդոնը, Միլանը, Փարիզը և Մոսկվան: