«Նորաձև» հյուրանոց` Ամստերդամում

Ամստերդամում կարելի է իջևանել հյուրանոցում` ստեղծված նորաձևության ոլորտի սիրահարների համար: Տեղի նորաձևության ինստիտուտի ուսանողները «հագցրել են» հյուրանոցի համարները` ինչպես մոդելներին պոդիումի վրա:  Exchange հյուրանոցում կա 1-ից 5 աստղ  կատեգորիայի   61 համար: Յուրաքանչյուր սենյակի ինտերիերի դիզայնը ձևավորվել է նորաձևության ինստիտուտի ուսանողների և շրջանավարտների կողմից:

Սենյակները իրարից տարբերվում են և դիզայնով, և մթնոլորտով: Ռոմանտիկայի սիրահարներին դուր կգա սենյակը, որի դիզայներին ոգեշնչել է Մարի Անտունետայի ոճը, իսկ մինիմալիզմի սիրահարները կարող են ընտրել  Հանս Քրիստիան Անդերսենի «Նոր հագուստ թագավորի համար» հեքիաթի մոտիվներով ձևավորված սենյակը: Հյուրանոցը զբաղեցնում է երեք շենք, որոնցից ամենահինը կառուցվել է XVII  դարում: Այստեղ տեղակայված են Options! հանրախանութը և  Stock ռեստորանը: Բնակվելու վճարը կազմում է 110  եվրո  մեկ գիշերվա համար երկտեղանոց համարում:

You might also like