Բրանլիի ափին գտնվող փարիզյան թանգարանում բացվել է «Սիրելի մազեր» (Cheveux chéris) ցուցահանդեսը: Ցուցահանդեսը դարձել է մարդաբանության, անտիկ և ժամանակակից արվեստների պատմության, նորաձևության և ավանդույթների հատման կենտրոն, որը բացահայտում է ինչպես անձնական, այնպես էլ` սոցիալական պրոբլեմատիկա. ասվում է թանգարանի կայքում: Հիմնական միտք վերցնելով այն, որ ամեն մարդ իր անհատականությունը շեշտադրում է սանրվածքի օգնությամբ, ցուցահանդեսի կազմակերպիչները առաջարկում են այլ տեսանկյունից նայել շիկահերներին, սևահերներին, դեղնահերներին և կարմրահերներին` նկարչության, քանդակագործության և լուսանկարչության միջոցով:
Նոր Գվինեայի Պապուայի կոկետուհիների` աֆրիկուհիների օրինակով` կուաֆյուրի վարպետների աշխատանքով ցուցահանդեսը առաջ է քաշում մարդկային գեղեցկությունը մարդու ձեռքով ստեղծելու գաղափարը, բայց նաև ասում է նրա հարաբերականության և վաղանցիկության մասին, այն մասին, թե ինչպես են այն քայքայում հիվանդությունն ու մահը: Մազերում տեղադրված զարդ-թալիսմանները պահպանում են մարդու աուրան և էներգետիկան: Ցուցահանդեսի զգալի մասը նվիրված է այդ գերբնական ուժերին: Ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 18-ից հուլիսի 14-ը: