Գերմանիայի ֆերմերները աճեցրել են 18 հազար քառակուսի մետր տարածքով լաբիրինթոս՝ ի պատիվ Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Գերմանիայի ազգային հավաքականի տարած հաղթանակի: Այդ մասին ասվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում:
Բավարիական Ուտտինգ քաղաքի դաշտում աճեցրած լաբիրինթոսի վրա բարձրությունից երևում է պատկերված ֆուտբոլիստ, որը Բրազիլիայի դրոշի ֆոնի վրա գնդակով հարվածում է դարպասին: Դրա ստեղծման համար Ուլի և Կորին Էռնստները ապրիլի սկզբին դաշտում աճեցրել են կանեփի, եգիպտացորենի, արևածաղիկի և փիփերթի սերմեր: Լաբիրինթոսը այցելուների համար բաց է մինչև սեպտեմբերի վերջը: Գերմանիայի հավաքականը աշխարհի առաջնության կիսաեզրափակչի ժամանակ հաղթեց Բրազիլիային 7:1 հաշվով, իսկ եզրափակչին ավելացրած ժամանակում հաղթեց արգենտինացիներին 1:0 հաշվով: