«Բիթլզի» սիրահարները հնարավորություն ունեն գիշերել «Yellow Submarine»-ում հայտնի քառյակի հայրենիք Լիվերպուլում: Լիվերպուլում հայտնվել է ևս մեկ տեսարժան վայր` նվիրված խմբի համաշխարհային ճանաչում ունեցող «yellow submarine» (դեղին սուզանավ) հիթին: Զբոսաշրջիկները կարող են համար ամրագրել անսովոր հյուրանոցում, որը խարսխվել է Լիվերպուլի «Albert Dock»-ում. հայտնում է Daily Mail-ը:
Նավ-հյուրանոցը ունի երեք սենյակ (համար)` 3D հեռուստացույցներով, համակարգիչներով և wi-fi-ով: Մտքի հեղինակ գործարար Էլֆի Բաբլսը (Alfie Bubbles) բացել է առաջին բոտելը (հյուրանոց ջրի վրա) անցած տարի` նվիրված Բեթմենին: Այս տարի 53-ամյա բիզնեսմենը մտադիր չէ դադար տալ, նա ծրագրում է կառուցել Տիտանիկ և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի «Black Pearl» բոտելները,: «Yellow Submarine»-ում ապրելու արժեքը մեկ գիշերվա համար արժե 149 ֆունտ ստերլինգ: