Հարրի Փոթերի երկրպագուները կարող են Սուրբ Վալենտինի օրը նշել Հոգվարթսում

Չնայած նրան, որ Հարրի Փոթերի մասին պատմությունը ի սկզբանե նախատեսված էր պատանի ընթերցողների համար, շատ մեծահասակներ սիրահարված են Ջոան Ռոուլինգի հեքիաթային աշխարհին։ 2018 թվականին հրաշագործների մասին գրքի բոլոր երկրպագուները բացառիկ հնարավորություն կունենան կիսել իրենց այդ կիրքը սիրելիի հետ։

Հարրի Փոթերի թանգարան

Լոնդոնում Հարրի Փաթերի թանգարանը  (Warner Bros. Studio Tour London: The Making of Harry Potter) առաջարկում է բոլոր ցանկացողներին անցկացնել Սուրբ Վալենտինի օրը իրենց սրահներում։ Այցելուներին կառաջարկվի ռոմանտիկ ընթրիք Հոգվարթսի պատերից ներս և էքսկուրսիա նկարահանման վայրերում, այդ թվում՝ հրաշագործների սիրելի փաբերը, կախարդական դպրոցը, 9 3/4 հարթակը և այլն։

Հոգվարթս

Ի դեպ, այդ անսովոր ռոմանտիկ երեկոն կարժենա բավականին կլորիկ գումար․  $660 դոլար երկուսի ընթրիքի և $52-ական դոլար էքսկուրսիային մասնակցելու համար։

You might also like