Հագեցած ամառային հանգստից հետո, երբ ոչ միայն գրքի, այլ նույնիսկ քնի ժամանակ չի լինում, երեխաները վերջապես վերադառնում են սովորական առօրյայի: Ուղևորությունը դեպի ծով կամ տատիկի տուն արդեն ետևում են, մնում է միայն հիշել ամառային օրերը, դիտել լուսանկարները և կարդալ (կամ դիտել) արկածային դասականներին: Երիտասարդ համարձակներին, ովքեր ցանկանում են շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, բայց դեռևս ստիպված են աշխարհը ուսումնասիրել աշխարհագրության դասագրքով, առաջարկում ենք կարդալ աղջիկների և տղաների մասին մեր տասնյակը, ովքեր սեպտեմբերի 1-ը անցկացրել են ճանապարհորդելով:
Երեխաներ «Նարնիի քրոնիկներ»-ից
Շնորհիվ վերջին էկրանավորման «Նարնիի քրոնիկներ» յոթ գրքից երեքը դարձան ավելի հայտնի՝ «Առյուծը, կախարդուհին և զգեստապահարանը», «Կասպիան արքայազնը» և «Արշալույսի տիրակալը»: Պատմությունը սկսվում է նրանով, որ 8-ից 13 տարեկան չորս սովորական երեխաներ պահմտոցի խաղալիս թաքնվում են պրոֆեսոր Քըրքի տան զգեստապահարանում և հայտնաբերում մուտք դեպի կախարդական աշխարհ, որը, իհարկե, կարիք ունի երիտասարդ արկածասերների շտապ օգնությանը…և գնալով պատմությունը ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում: Երեխաների հետ մեծանում է նաև աշխարհը չարիքից մաքրելու նրանց ցանկությունը: