Հագեցած ամառային հանգստից հետո, երբ ոչ միայն գրքի, այլ նույնիսկ քնի ժամանակ չի լինում, երեխաները վերջապես վերադառնում են սովորական առօրյայի: Ուղևորությունը դեպի ծով կամ տատիկի տուն արդեն ետևում են, մնում է միայն հիշել ամառային օրերը, դիտել լուսանկարները և կարդալ (կամ դիտել) արկածային դասականներին: Երիտասարդ համարձակներին, ովքեր ցանկանում են շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, բայց դեռևս ստիպված են աշխարհը ուսումնասիրել աշխարհագրության դասագրքով, առաջարկում ենք կարդալ աղջիկների և տղաների մասին մեր տասնյակը, ովքեր սեպտեմբերի 1-ը անցկացրել են ճանապարհորդելով:
Ալիսան հրաշքների աշխարհում
Նախադպրոցական Ալիսան ոչ այնքան հուսահատ ճանապարհորդ է, որքան տաղանդավոր երևակայող: Երազում (կամ, միգուցե, իրականում) նա ստիպված է տեղաշարժվել ոչ միայն տարածության մեջ, այլև՝ աշխարհների, չափերի և ժամանակի… «Աբսուրդ» ժանրի լավագույն ստեղծագործությունը իր ժամանակի քննադատները չընդունեցին. չափից շատ են տարօրինակ մանրուքները և հոգեբանական խառնաշփոթը, բայց, չնայած դրան, Ալիսա Լիդելը գնալով ավելի կարևոր կերպար է դառնում համաշխարհային գրականության մեջ: Եվ եթե նախորդ սերունդը ոգևորված կարդում էր այս արկածային գիրքը, ապա ներկայիս սերունդը նախընտրում է այս անսովոր աղջկա հետ ծանոթանալ Թիմ Բարտոնի գունագեղ 3D ֆիլմի միջոցով: