Հագեցած ամառային հանգստից հետո, երբ ոչ միայն գրքի, այլ նույնիսկ քնի ժամանակ չի լինում, երեխաները վերջապես վերադառնում են սովորական առօրյայի: Ուղևորությունը դեպի ծով կամ տատիկի տուն արդեն ետևում են, մնում է միայն հիշել ամառային օրերը, դիտել լուսանկարները և կարդալ (կամ դիտել) արկածային դասականներին: Երիտասարդ համարձակներին, ովքեր ցանկանում են շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, բայց դեռևս ստիպված են աշխարհը ուսումնասիրել աշխարհագրության դասագրքով, առաջարկում ենք կարդալ աղջիկների և տղաների մասին մեր տասնյակը, ովքեր սեպտեմբերի 1-ը անցկացրել են ճանապարհորդելով:
Նիլսը և վայրի սագերը
Ծույլիկ և խուլիգան տասներկուամյա չարաճճի Նիլսը այս ցանկում շատ յուրահատուկ է: Նրա պատահական ճանապարհորդությունը Շվեդիայի բոլոր նահանգներով և Լապլանդիայուվ, Բոտնիայի ծոցի երկայնքով դեպի Սակնդինավիայի հեռավոր վայրեր ոչ այլ ինչ է, եթե ոչ իր ժամանակի համար նորարար աշխարհագրության դասագիրք՝ հասցեագրված Շվեդիայի առաջին դասարանցիներին: Ուսուցչուհի և գրքի հեղինակ Սելմա Լագերլյոֆը պատմության արժանահավատության համար ինքն է ճանապարհորդել ամբողջ երկրով և անընդհատ նկարագրել ստացված փորձը: 1906 թվականի նոյեմբերի 24-ին Ստոկհոլմում լույս տեսավ առաջին գլուխը, որը դարձավ ամենակարդացվող գիրքը ամբողջ Սկանդինավիայում, իսկ 1991 թվականից սկսած Նիլսը և նրա սագերը իրենց տեղը գտան 20 կրոն թղթադրամների վրա: