Բելգիայից նուդիստների ընտանիքը ուղևորվել է աշխարհով ճանապարհորդության, որպեսզի գովազդի իր ապրելակերպը։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով News.com.au կայքին։
Լինսն ու Նիկը արդեն եղել են Ավստրիայում, Բրազիլիայում, Խորվաթիայում, Հունաստանում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում և Մոնտենեգրոյում։ Ամեն երկրում նրանք փնտրել են այնպիսի վայրեր, որտեղ կարելի է մերկանալ։ Նուդիստները իրենց ճանապարհորդության մասին պատմում են բլոգում և սոցիալական ցանցերում։
«Մեր գլխավոր նպատակը նուդիզմը ստվերից դուրս հանելն է, մերկությունը դարձնել պակաս սեքսուալիզացված և ավելի կիրառելի հասարակության մեջ,-բացատրում են նրանք,- Մենք ցանկանում ենք մարդկանց ցույց տալ, որ դա իրականում զվարճալի է, և մարդկային մարմնում ոչինչ ամոթալի չէ»։
Ճանապարհորդության ընթացքում նրանք խնդիրներ են ունեցել միայն Ալբանիայում, որտեղ հանրային մերկությանը ավելի վատ են վերաբերվել, քան մյուս երկրներում։ Բացի այդ, նուդիստները տպավորվել են նաև Հունաստանում տեղաբնակների հետ տհաճ բախումից։
Լինսն ու Նիկը վստահեցնում են, որ նուդիզմով սկսել են հետաքրքրվել պատահականորեն։ Մոտ ութ տարի առաջ նրանց հասարակական շոգեբաղնիքի կտրոն են տվել։ Հետո նրանք իմացել են, որ այնտեղ մուտքը միայն մերկ է թույլատրվում և որոշել են ռիսկի դիմել։