Ամառային հանգիստը ընտանիքի հետ ուրախացնում, բայց և հոգնեցնում է մեծահասակներին: Cambria Suites-ի անցկացրած ուսումնասիրության տվյալներով` լավ պայմաններով առողջարանում երեխաների հետ ամառային հանգստից հետո ամեն չորրորդ մեծահասակ ամերիկացին լրացուցիչ հանգստի կարիք ունի: Հարցման մասնակից չափահաս ամերիկացիների 24%-ը խոստովանել է, որ, սովորաբար, ընտանիքի հետ հանգստանալուց հետո իրենց մոտ ցանկություն է լինում կրկին հանգստանալ: 7% -ը ընտանեկան հանգստից հետո փորձում է մեկնել «սոլո» բիզնես-ճանապարհորդության:
Ուսումնասիրության համաձայն` մեծահասակները հոգնում են նույնիսկ երեխաների հարցերի շարանից: Այսպես, օրինակ, «Մենք արդեն հասել ենք» հարցը մինչև 6 տարեկան երեխաներից հնչում է յոթ օրվա մեջ 13 անգամ: Այնուամենայնիվ, ամառային ընտանեկան հանգիստը դրական են համարում հարցվածների 65%-ը, նրանց կարծիքով` դրանից լավ բան չկա: Կարծես թե ամառային ընտանեկան հանգստի ավանդույթը կրկին վերականգնվում է. գրում է TravelDailyNews-ը: