Սինգապուրի գլխավոր օդանավակայանի և Ասիայի հիմնական ավիացիոն հանգույցի՝ Չանգի օդանավակայանի Տերմինալ №3-ում կհայտնվի հեքիաթային աշխարհ: Այնտեղ կկանգնեցնեն երեքհարկանի ինտերակտիվ «Նոյշվայնշտայն ամրոցը»: Դրա համար նախատիպ կհանդիսանա Լյուդովիկոս II թագավորի ռոմանտիկ ամրոցը, որը իրականում գոյություն ունի:
Ստեղծված տարբերակը կհամատեղի ռոմանական ճարտարապետությամբ բավարիական հուշարձանի, Մոխրոտի ամրոցը և նույնիսկ Քնած Գեղեցկուհու ամրոցի առանձնահատկությունները: Ամեն օր այստեղ կանցկացվեն տպավորիչ ներկայացումներ, որոնց ընթացքում ձյուն կտեղա:
Իսկ ամենափոքրիկ ճանապարհորդների համար Տերմինալ №3-ում կստեղծեն «Միկի Մաուսի ակումբ» հրապարակը, որտեղ խոստանում են երեք մետր փչովի սլայդներ, կպչուն պատ, գնդակներով լողավազան և այլ արկածներ, որտեղ փոքրիկներին կօգնեն հայտնի դիսնեյյան կերպարները: