Հայտնի են Երևանում կայանալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառի մասնակիցները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրել է տոնավաճառի կազմակերպիչ Պիեռ Բաղդադյանը՝ 16 տաղավարներում ներկայացված կլինեն Երևանի քաղաքապետարանը, «Գուրմէ Դուրմէ» շոկոլադի խանութը, «Պասկալ և Դիոդատո» սրճարանը, «Նինա Հովնանյան: Հայաստանի գանձեր» խանութ-սրահը, «Elita Sweet»-ը, «TeaCoff»-ը, «Հալեպ» խանութը, «Զատիկ» խմորեղենի արտադրական ձեռնարկությունը, «Բեկոն» մսամթերքի արտադրական ձեռնարկությունը, «Արտ Բրիջ» սրճարանը, «The Bakery»-ն, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Crumbs» հացի արտադրական ձեռնարկությունը:
Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառը կբացվի դեկտեմբերի 16-ին ժամը 19:00-ին Հյուսիսային պողոտայում: Տոնավաճառը Երևանում կանցկացվի առաջին անգամ և բաց կլինի մինչև հունվարի 13-ը: Տոնավաճառը կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և «Պասկալ և Դիոդատո» սրճարանը: Տոնավաճառը կուղեկցվի Սուրբ ծննդյան երաժշտական փոքրիկ համարներով ու ելույթներով:
Աղբյուրը՝ PanARMENIAN.Net