Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է, բաղկացած 50 նահանգներից և դաշնային Կոլումբիա մարզից։ Երկիրը մեծամասամբ տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասում՝ 48 նահանգներ և Վաշինգտոնի մայրաքաղաքային մարզը։ Հյուսիսից այն սահմանակից է Կանադային, հարավից Մեքսիկային: ԱՄՆ-ի 2 նահանգները ցամաքային սահման չունեն ԱՄՆ-ի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան` Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնադրվեց, երբ բրիտանական 13 նահանգները միավորվեցին և 1776 թ. հուլիսի 4-ին հռչակեցին իրենց անկախությունը։ ԱՄՆ-ն համարվում է աշխարհի առաջին միջուկային տերությունը և ունի ամենամեծ տնտեսությունը։ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ ԱՄՆ-ի գրեթե ողջ տարածքը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, բաղկացած է երեք մասից՝ ԱՄՆ-ի բուն տարածքից, Ալյասկա նահանգից և Հավայան կղզիներից (Խաղաղ օվկիանոսում)։ ԱՄՆ-ը գաղութատեր պետություն է: Նրա տիրապետություններն են Պուերտո Ռիկոն և Վիրջինյան կղզիները՝ Կարիբյան ծովում, Արևելյան Սամոան, Գուամը և մի շարք փոքր կղզիներ` Խաղաղ օվկիանոսում։ Դրանցում տեղաբաշխված են ԱՄՆ-ի ռազմաօդային և ռազմածովային հենակետեր։ ԱՄՆ-ի արևելյան ափերը ողողում են Ատլանտյան, իսկ արևմտյանը՝ Խաղաղ, Ալյասկայի հյուսիսը՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրերը։ Իսկ այժմ կփորձենք կարճ և հետաքրքիր ինֆորմացիա տրամադրել ձեզ ԱՄՆ-ի մասին:
1. Դպրոցներին ամերիկացիները ատելությամբ են վերաբերվում: Մշտական թինեյջերական վիճաբանությունները, մրցակցությունը աղջիկների և տղաների միջև գրեթե մշտական թեմա են ամերիկյան դպրոցներում:
2. Ամերիկացիները շատ հազվադեպ են ճամփորդում: Կանադան և Մեքսիկան օտար երկիր նույնիսկ չեն էլ համարում: Ֆրանսիայում հանգստանալը նրանք համարում են ծանոթանալ աշխարհի հետ:
3. Սակարկելը Ամերիկայում ընդունված չէ, բայց եթե գնված ապրանքի վրա ինչ-որ արատ եք նկատել, ապա ձեզ կարող են այն զեղչով տրամադրել: Երբեմն նույնիսկ 50%-ի չափով:
4. Մեքենա բոլորն են վարում և անգամ վարելու կարծրատիպեր կան.
– Եթե ձեր մեքենայի հետևից հասնում են մգեցված ապակիներով մեկ այլ մեքենաներ, ապա իրանցիներ կամ ռուսներ են
– Եթե մեքենայում 25 հոգի են նստած, ապա մեքսիկացիներ են
– Եթե հնչում է բարձր երաժշտություն և շարժվում են մեքենայի դռները, ապա աֆրո-ամերիկացիներ են
5. Շատ հեշտ է գրանցել և բացել սեփական բիզնեսը:
6. Ամերիկացիները ընդհանրապես չեն վիրավորվում, եթե ինչ-որ մեկը բացասական է արտահայտվում իրենց երկրի մասին: Նրանք նույնիսկ կհամաձանվեն այն բանի հետ, որ իրենց նախագահը հավի պես ծիծաղում է, ժողովրդավարությունը իսկական չէ և որ ողջ աշխարհում իրենց վրա ծիծաղում են կամ ատում: Այդ ամենով հանդերձ` նրանք չեն էլ մտածում գաղթել իրենց երկրից:
7. Համաձայն աներևակայելի համաժողովրդական կայքի, որտեղով հնարավոր է ձեր երեխայի համար նամակ պատվիրել Սանտայից, նրա գրասենյակը գտնվում է Տեխասում: Դա ևս մեկ ապացույց է, որ ամերիկացիները նախաձեռնող են. ինչ-որ մեկը որոշել է գեղեցիկ թղթի վրա գրել Սանտայի ցանկությունը և այն վաճառել 10 դոլարով: Հիմադիրը տարեկան միլիոնների եկամուտ է ունենում:
8. Օրվա ընթացքում անշտապ ճաշելը Ամերիկային հատուկ երևույթ չէ, դե իսկ տասնհինգ րոպե աչք կպցնելն էլ արդեն անիրական երևույթ է: Հիմնականում նրանք սնվում են սենդվիչներով աշխատանքի ժամին:
9. Playboy ամսագրի համար լուսանկարվելը համարվում է ամոթալի երևույթ: Տանը կիսամերկ նկարվելը համարվում է ամոթալի երևույթ:
10. Ամերիկացիները սիրում են վաճառել իրենց անպետք իրերը, հայտարարություններ են տալիս վաճառքի համար ցուցադրելով հնամաշ և անպետք իրերը, կահույքը և այն ամենը, ինչը հնարավոր է:
11. ԱՄՆ-ում նիհարելը ավելի կարևոր ձեռքբերում է համարվում, քան բիզնեսում եղած հաջողությունը: Եթե ինչ-որ գեր գործարար իր միլոններով հանդերձ նիհարի մինչև նորմալ չափսը, ապա դրա մասին ավելի շատ կխոսեն, քան իր բիզնեսի:
12. Բոլոր ժամանակակից տները և բնակարանները նախագծվում են հատուկ պարտադիր ներկառույցային պահարաններով: Սովորաբար նրանք շարժական դռներ են ունենում, որոնք հնարավոր է փոխարինել ապակե դռներով:
13. Հաճախ հանդիպող պատկեր է, որ հարուստների երեխաները աշխատում են Սթարբաքսում: Ծնողների փողերը չեն համարում ավտոմատ փոխանցվող ժառանգություն, և հաճախ նրանք գումար վաստակում են սեփական աշխատանքի միջոցով, կարող են հույսը դնել ծնողների ծանոթությունների վրա, բայց ոչ նրանց փողերի:
14. Սովորական է համարվում տարիքով կնոջ և երիտասարդ տղամարդու ընկերությունը:
15. Հասարակական վայրում լացելը ընդունված չէ: Հեռախոսով բարձրաձայն վիճելը, ինտիմ հարցեր քննարկելը բոլոր ժամանակների խնդիր է եղել:
16. Ամերիկացիները հեշտությամբ են բաժանվում ընկերներից և նույնքան հեշտությամբ էլ նոր ընկերներ են գտնում: Ընդունված չէ ընկերներից գումար, աղ, կամ երեխաների համար օգնություն խնդրել: