Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է, բաղկացած 50 նահանգներից և դաշնային Կոլումբիա մարզից։ Երկիրը մեծամասամբ տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասում՝ 48 նահանգներ և Վաշինգտոնի մայրաքաղաքային մարզը։ Հյուսիսից այն սահմանակից է Կանադային, հարավից Մեքսիկային: ԱՄՆ-ի 2 նահանգները ցամաքային սահման չունեն ԱՄՆ-ի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան` Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնադրվեց, երբ բրիտանական 13 նահանգները միավորվեցին և 1776 թ. հուլիսի 4-ին հռչակեցին իրենց անկախությունը։ ԱՄՆ-ն համարվում է աշխարհի առաջին միջուկային տերությունը և ունի ամենամեծ տնտեսությունը։ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ ԱՄՆ-ի գրեթե ողջ տարածքը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, բաղկացած է երեք մասից՝ ԱՄՆ-ի բուն տարածքից, Ալյասկա նահանգից և Հավայան կղզիներից (Խաղաղ օվկիանոսում)։ ԱՄՆ-ը գաղութատեր պետություն է: Նրա տիրապետություններն են Պուերտո Ռիկոն և Վիրջինյան կղզիները՝ Կարիբյան ծովում, Արևելյան Սամոան, Գուամը և մի շարք փոքր կղզիներ` Խաղաղ օվկիանոսում։ Դրանցում տեղաբաշխված են ԱՄՆ-ի ռազմաօդային և ռազմածովային հենակետեր։ ԱՄՆ-ի արևելյան ափերը ողողում են Ատլանտյան, իսկ արևմտյանը՝ Խաղաղ, Ալյասկայի հյուսիսը՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրերը։ Իսկ այժմ կփորձենք կարճ և հետաքրքիր ինֆորմացիա տրամադրել ձեզ ԱՄՆ-ի մասին:
1. Ամերիկացի ամուսինները հաճախ կրկնում են «Երջանիկ կին-երջանիկ կյանք» ասացվածքը` նկատի ունենալով այն, որ հարկավոր չէ կնոջ հետ վիճել, ավելի լավ է միանգամից համաձայնվել, միևնույն է պարտվելու ես: Ամերիկացի հայրիկները առանց առարկության իրենց աղջիկների բոլոր ցանկությունները կատարում են, իսկ տղաների հարցում չափազանց խիստ են:
2. Ամերիկացիները օտար երկրներ ճամփորդելիս երբեք չեն սովորում տեղի լեզուն: Նրանք չեն հասկանում, թե ինչու են ֆրանսիացիները հրաժարվում անգլերեն լեզվով պատվերը ընդունել` համարելով, որ նրանք պարզապես արհեստական խնդիրներ են ստեղծում: Ամբողջ աշխարհը խոսում է անգլերեն, որն է խնդիրը:
3. Ամերիկացիներին երբեք չեն հետաքրքրում արտասահմանյան ֆիլմերը և հայտնի դեմքերը: Միայն այն դեպքում, եթե ինչ-որ եվրոպացի աստղ այցելում է ԱՄՆ, նրա մասին սկսում են գրել ամերիկյան թերթերը, իսկ հիմնականում ամերիկացիները լիովին անտարբեր են օտարերկրացիների հանդեպ:
4. Ծնողների կամ բարեկամների հետ ապրելը այստեղ ընդունված չէ, իսկ եթե նման դեպքեր պատահում են, ապա այդ մարդը ընդհանրապես գումար չունի: Սակայն ամերիկացիների մեծ մասը իրենց տան առանձին սենյակներ են վարձով տալիս բոլորովին անծանոթ մարդկանց, որոնց գտել են հայտարարությունների միջոցով: Հազվադեպ դեպքեր են պատահում, որ միայնակ մարդիկ վարձակալներ են ընդունում, որպեսզի ոչ միայն գումար հավաքեն, այլև խուսափեն միայնությունից:
5. Ամերիկացիները խելագարվում են ընտանի կենդանիների համար և հաճախ նրանց ավելի լավ են վերաբերվում, քան իրենց տան անդամներին: Տնային տնտեսուհին կարող է իրեն չտանջել երեխաների և ամուսնու համար ընթրիք պատրաստելու համար` փոխարենը նա երկար ժամանակ կվատնի շան կամ կատվի համար ուտելիք պատրաստելու վրա:
6. Եթե ինչ որ բան եք պատրաստել ձեռքով, նույնիսկ եթե դա այնքան էլ լավ չէ, ամերիկացիները կգովեն և խորհուրդ կտան սեփական բիզնես բացել:
7. Ամերիկացիները այնքան էլ սնահավատ չեն: Բացի փայտին ծեծելուց, էլ ոչ մի սնահավատության նշան չեք տեսնի: Գուշակների մոտ հիմնականում միայն էմիգրանտներն են այցելում:
8. ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստանալը համարվում է հաջողակ կարիերայի սկիզբ: Այնուամենայնիվ միլիարդատերերի և իսկական հարուստների մեծամասնությունը անգամ քոլեջ չեն այցելել, կամ աշխատել են մեկ այլ բնագավառում, որտեղ իրենց ստացած դիպլոմը ընդհանրապես պետք չի եկել: Համալսարանների շրջանավարտները մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը մուծում են ուսման վարկերը և վախով սպասում ծերությանը:
9. Ամերիկացիները օրը կորած են համարում այն դեպքում, եթե մազերը պատշաճ կերպով հարդարված չէ, կամ այնքան էլ լավ կտրված չէ: Նրանք կարող են դուրս գնալ սպորտային համազգեստով, բայց գեղեցիկ սանրվածքով, դիմահարդարմամբ և շատ խնամված տեսքով:
10. Ծառայողական աշխատանքներ կատարելը ամոթալի չի համարվում: Այգեգործությամբ զբաղվում են լատինաամերիկացիները: Ամենավատ բանը, որ կարող եք անել ձեր հեղինակության համար, դա պետական օժանդակությունից օգտվելն է:
11. Ամերիկացիները շատ են սիրում գիրք կարդալ, ամեն տարի բազմաթիվ գրքեր են գնում: Միևնույն ժամանակ նրանց մեծամասնությունը չեն կարող ճիշտ անգլերեն լեզուն գրել և կարդալ, անգամ որոշ բառերի նշանակությունը չգիտեն: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ պրոֆեսորը գրատախտակին ինչ-որ բան է գրում, և նրան ուղղում են ուսանողները: Ուղղագրական սխալները այստեղ շփոթություն չպետք է առաջացնեն:
12. Ամերիկացիները առանց ամաչելու խոսում են ինտիմ կյանքի և մարդու անատոմիական կառուցվածքի մասին, կարծես թե եղանակի տեսության մասին են զրուցում:
13. ԱՄՆ-ի ամենավախենալու կառույցը ոչ ոստիկանությունն է, ոչ էլ դատարանը, այլ հարկային մարմինը: Հարկ չվճարողին գետնի տակից էլ լինի կգտնեն: Չնայած ոստիկանության հետ էլ պետք է զգույշ լինել, ճանապարհատրանսպորտային խախտման տուգանքից խուսափել չի ստացվի: Հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ղեկին հմայիչ կին լինի:
14. Ամերիկայում բարեր և ակումբներ կան` նախատեսված միայն սևամորթների համար:
15. Սեղանի մոտ նշվում է միայն նեղ ընտանեկան միջոցառումները, իսկ բոլոր մյուս դեպքերում ամեն ինչ անցնում է ռեստորաններում կամ բարերում, կամ էլ տանը շվեդական սեղանի շուրջ` առանց կենացների:
16. Ամերիկացիները ծննդյան տոների և այլ տոների առթիվ շնորհավորական ուղերձներ չեն գրում: Խանութներից գնում են շնորհավորական բացիկ պատրաստի տեքստով, ստորագրում են և շատ հաճախ առանց նվերի փոխանցում:
17. Ամերիկացիները բացահայտ կերպով «ոչ» չեն ասում: Հրաժարվելիս նրանք ավելի շատ կասեն «այո, հնարավոր է»: Հարկավոր է սովորել դրան, և «հնարավոր է» արտահայտությունը համաձայնության նշան չընդունել: