Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է, բաղկացած 50 նահանգներից և դաշնային Կոլումբիա մարզից։ Երկիրը մեծամասամբ տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասում՝ 48 նահանգներ և Վաշինգտոնի մայրաքաղաքային մարզը։ Հյուսիսից այն սահմանակից է Կանադային, հարավից Մեքսիկային: ԱՄՆ-ի 2 նահանգները ցամաքային սահման չունեն ԱՄՆ-ի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան` Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնադրվեց, երբ բրիտանական 13 նահանգները միավորվեցին և 1776 թ. հուլիսի 4-ին հռչակեցին իրենց անկախությունը։ ԱՄՆ-ն համարվում է աշխարհի առաջին միջուկային տերությունը և ունի ամենամեծ տնտեսությունը։ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ ԱՄՆ-ի գրեթե ողջ տարածքը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, բաղկացած է երեք մասից՝ ԱՄՆ-ի բուն տարածքից, Ալյասկա նահանգից և Հավայան կղզիներից (Խաղաղ օվկիանոսում)։ ԱՄՆ-ը գաղութատեր պետություն է: Նրա տիրապետություններն են Պուերտո Ռիկոն և Վիրջինյան կղզիները՝ Կարիբյան ծովում, Արևելյան Սամոան, Գուամը և մի շարք փոքր կղզիներ` Խաղաղ օվկիանոսում։ Դրանցում տեղաբաշխված են ԱՄՆ-ի ռազմաօդային և ռազմածովային հենակետեր։ ԱՄՆ-ի արևելյան ափերը ողողում են Ատլանտյան, իսկ արևմտյանը՝ Խաղաղ, Ալյասկայի հյուսիսը՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրերը։ Իսկ այժմ կփորձենք կարճ և հետաքրքիր ինֆորմացիա տրամադրել ձեզ ԱՄՆ-ի մասին:
1. Նույնիսկ, եթե դուք սուպերմարկետից գնել եք ընդամենը մեկ բանան, ապա այն անպայման կդնեն պլաստմասե կամ թղթե տոպրակի մեջ: Դրա արդյունքում տանը մշտապես նման տոպրակների հսկայական հավաքածու է գոյանում:
2. Եթե ամերիկացուն հարցնեն, թե նա որտեղից է, ապա նա անպայման կսկսի ասել, թե որ նահանգում կամ քաղաքում է ծնվել, եթե անգամ նա նորածին ժամանակից էլ այնտեղ չի եղել: Բացի այդ ամերիակացիները շատ են սիրում նշել, թե ինչ տոհմից են նրանք սերում:
3. Հնարավոր է բոլոր գնած ապրանքը վերադարձնել խանութ, ասելով որ այն «ձեզ հարմար չէ»: Դուք ետ կստանաք կամ գումարը կամ կրեդիտ գնման համար:
4. Անսովոր ձևով զարգանում է միջնորդության համակարգը: Օրինակ, եթե հասարակական վայրում կախված է «Ծխելը արգելված է» նշանը և ինչ-որ մեկը ծխում է, ապա այցելուներից ոչ ոք նկատողություն չի անի ծխողին: Նրանք կգնան և կբողոքեն հասարակական վայրի մենեջերին:
5. Ծաղիկեփնջեր գրեթե բոլոր սուպերմարկետներում վաճառվում են, սակայն տղամարդիկ կանանց ծաղիկ շատ հազվադեպ են նվիրում: Հանդիպման ժամանակ բերված ծաղիկը աղջկան մտածելու տեղիք է տալիս, որ տղան անհաջողակ է և փորձում է այդ կերպ գրավել իրեն:
6. Ամերիկացիները անհավանական աշխատանքը չգնահատող են: Եթե գրասենյակ գնաս առավոտյան ժամը 6-ին և աշխատես մինչև կեսգիշեր, ապա դա ոչ ոք չի նկատի և չի գնահատի: Հենց այդ ձև են աշխատում բոլորը:
7. Եթե ցանկանում եք, որ ինչ-որ մեկը իրեն շատ մեղավոր զգա և ներեղություն խնդրի ձեզանից, ապա հարկավոր է միայն ասել, որ իր խոսքերը կամ պահվածքը ձեր զգացմունքները վիրավորել է: Ինչ-որ մեկի զգացմունքների հետ խաղալը ԱՄՆ-ում շատ լուրջ հանցանք է համարվում:
8. Ամերիկացիները կարող են գումար վաստակել նույնիսկ ամենաանհավանական և անգամ ամենահիմար մտահաղացումներով:
9. Ամերիկացիների մոտ ընդունված չէ ծանոթանալ փողոցում: Եթե ձեզ ինչ-որ մեկը մոտեցել է, պատրաստվեք լսել օտար ակցենտ:
10. Կարտոֆիլե չիպսերը ամերիկացիների մոտ խավարտով ուտեստի մաս են կազմում:
11. Ռուսական դոնդող կերակրատեսակը ամերիկացիների մոտ զարմանք կառաջացնի, ավելի ճիշտ թաքնված զզվաննք: Դոնդողը այստեղ միայն քաղցր է լինում:
12. Ամերիկայում «մեր հայրենիքում մարգարե չկա» հասկացողություն գոյություն չունի: Ամերիկացիները հպարտ են լինում, երբ իրենց քաղաքացիները արտասահմանում հաջողությունների են հասնում և չեն զլանում այդ մասին յուրաքանչյուր վայրում բարձրաձայնել: Հենց նույնկերպ էլ կարձագանքեն, եթե դժբախտության մեջ հայտնվեն:
13. Ամերիկյան բանակում ոչ միայն լավ են վճարում, այլև բազմաթիվ առավելություններ են տալիս, ծնողները իրենք են իրենց դեռահաս երեխաներին ուղարկում բանակ, որպեսզի նրանք «տղամարդ դառնան»: Արդյունքը բավականին տպավորիչ է:
14. Ամերիկուհիները շատ ինքնուրույն և վստահ են դեռ վաղ տարիքից: Դժվար է պատկերացնել երիտասարդ ամերիկուհուն, որը փորձում է հետևել ծնողների օրինակին կամ իր հնազանդ վարքով փորձում հիացնել հասարակությանը: Արտաքինը և հատկապես նիհարությունը այստեղ առաջնային տեղ են տալիս:
15. Ամերիկացի տղաները կանեն ամեն հնարավոր բան, որպեսզի վաղ տարիքից ընկերուհի ունենան. կապ չունի թե դու քանի ընկեր ունես, սպորտի հաճախում ես թե ոչ, եթե ընկերուհի չունես, ուրեմն անհաջողակի մեկն ես: Եթե ընկերուհի է հայտնվում, ապա քո ծանոթները ինքնաբերաբար քեզ համարում են հաջողակ և գրավիչ: