Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանց Facebook-ը հայտարարել է ծառայության գործարկման մասին, որը հնարավորություն կտա օգտատերերին տեղեկություն ստանալ հարազատների մասին, ինչպես նաև՝ հայտնել նրանց իրենց վիճակի մասին, եթե գտնվում են որևէ աղետի գոտում: Հինգշաբթի օրը այս ծառայությունը ներկայացվել է Ճապոնիայում:
Սոցիալական ցանցը հնարավորություն կտա ցույց տալ օգտատիրոջ գտնվելու վայրը: Ընդ որում, եթե օգտատերը գտնվում է աղետի գոտում, բայց նրա հետ ամեն ինչ կարգին է, նրան կառաջարկեն սեղմել «Ես անվտանգության մեջ եմ» կոճակը: Ընդ որում, նրա ընկերները և հարազատները կստանան այդ հաղորդագրությունը անձնական նորությունների հոսքում: