Փորձագետները անվանել են ամենաոչպունտկուալ ավիաընկերության անունը
Իսրայելի խոշորագույն ավիափոխադրող El Al-ը ճանաչվել է ամենաոչպունկտուալը աշխարհում, որը պարզ է դառնում FlightStats ընկերության ներկայացրած վիճակագրությունից։
Տվյալների համաձայն՝ ապրիլի ընթացքում ավիաընկերությունը ճիշտ ժամանակին իրականացրել է չվերթների միայն 40 տոկոսը։ Ընդ որում, El Al-ի ինքնաթիռների 62 տոկոսը ժամանում է ավելի քան 15 րոպե ուշացումով։ Ուշացումներով երկրորդ տեղում հարավկորեական Asiana Airlines-ն է։ Նրա ինքնաթիռները ժամանակին տեղ են հասել 60 տոկոս դեպքերում։ Գրեթե նույնպիսի արդյունք ապրիլին ցուցադրել է նաև Պակիստանի ազգային ավիափոխադրող Pakistan International Airlines-ը։
Ամենապունկտուալը ապրիլին ճանաչվել է նիդեռլանդական KLM-ն։ Նրա ինքնաթիռները ժամանակին վայրէջք են կատարել շուրջ 93 տոկոս դեպքերում։ Նրա հետ լավագույնների եռյակում հայտնվել են նաև բրազիլական TAM Airlines-ը և նորվեգական Norwegian Air Shuttle-ը (ժամանակին իրականացրած չվերթների 91 տոկոս ցուցանիշով)։