Deutsche Bank-ի փորձագետները անվանել են աշխարհի այն քաղաքների անունները, որտեղ ամենամատչելին է աղջիկներին ժամադրության հրավիրելը։ Վարկանիշային աղյուսակը գլխավորել է հնդկական Բանգալոր քաղաքը․ հայտնում է The Daily Telegraph-ը։
Ժամադրությունն այստեղ կարժենա 42 դոլար։ Այդ գնի մեջ է մտնում տաքսիով տեղոփոխությունը, երկու հոգու համար ընթրիքը փաբում կամ սրճարանում, ոչ ալկոհոլային խմիչքները, երկու կինոթատրոնի տոմսն ու երկու գարեջուրը։ Ինդոնեզիական Ջակարտայում ռոմանտիկ հանդիպումը կարժենա 44 դոլար, Մումբայում՝ մոտ 45 դոլար։ Ժամադրության համար ամենաթանկ քաղաք է ճանաչվել Ցյուրիխը, որտեղ ժամադրությունը փորձագետները գնահատել են 201 դոլար։ Կոպենհագենում պետք է վճարել 173 դոլար, Տոկիոյում՝ 172 դոլար։
Deutsche Bank-ի փորձագետները նաև հաշվել են «մեղքի ինդեքսը»՝ հինգ շիշ գարեջրի և երկու տուփ սիգարետի արժեքը։ Այս ցուցանիշով առաջին տեղում հայտնվել է Մելբուռնը՝ շուրջ 67 դոլար։ Միլանում ալկոհոլի և ծխախոտի համար պետք է վճարել վեց անգամ քիչ՝ 11 դոլար։
Բացի այդ, վերլուծաբանները բացահայտել են նաև հանգստյան օրերին հանգստի արժեքը աշխարհի տարբեր քաղաքներում։ Վարկանիշը կազմելիս հաշվի է առնվել երկու հոգու համար երկու գիշերվա արժեքը հինգաստղանի հյուրանոցում, երկու ճաշը փաբում և երկու ընթրքը ռեստորանում, երկու օրով մեքենայի վարձակալությունը, երկու գարեջուրը, չորս լիտր ոչ ալկոհոլային խմիչքները, ինչպես նաև՝ երկու ջինսի և սպորտային կոշիկի արժեքը։ Նան հանգիստը ամենից թանկ կարժենա Ցյուրիխում՝ 3,5 հազար դոլար։ Իսկ ամենից մատչելին՝ Մալայզիայի մայրաքաղաք Լուալա Լումպուրում (688 դոլար)։