Փորձագետները հաշվարկել են, թե որքանով է թանկ «օլլ ինքլյուզիվը»

Բրիտանացիները  նշում են, որ «ամեն ինչ ներառյալ» համակարգով հյուրանոցում հանգիստը դեռ չի նշանակում, որ դուք գումար չեք ծախսելու։ Փորձագետները խորհուրդ են տալիս ճանապարհորդության մեկնելուց առաջ ճշտել, թե ինչ է մտնում այդ ծառայության փաթեթի մեջ։ 

Եվրոպական լողափնյա հանգստավայրերում զբոսաշրջիկները ավելի քիչ գումար են ծախսում, եթե ընտրում են  B&B համակարգով հանգիստը, ոչ թե  «ամեն ինչ ներառյալը»։ Այդ մասին գրում է  Daily Mail-ը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի Փոստային ծառայության ուսումնասիրությանը։

Post Office Travel Money-ի փորձագետները ուսումնասիրել են Եվրոպայում  10 հայտնի հանգստավայր և համեմատել  B&B (Bed and breakfast) և «ամեն ինչ ներառյալ» համակարգերով հանգիստները։ Առաջին տարբերակը նախատեսում է միայն բնակություն և նախաճաշ, իսկ երկրորդը՝ բնակություն, չորսից հինգ անգամվա սնունդ, խմիչքներ բարում, անիմացիա և այլն։

Ամեն ինչ ներառյալ համակարգ

Բրիտանացի մասնագետները պարզել են, որ տասից 9 հանգստավայրում  B&B հյուրանոցում բնակվող զբոսաշրջիկները ծախսում են ավելի քիչ գումար, այդ թվում՝ այցելելով տեղի ռեստորաններ։

Ամենամեծ տարբերությունը գրանցվել է թուրքական Մարմարիսում։ «Օլլինքլյուզիվ» համակարգով 7-օրյա հանգիստը չորսհոգանոց ընտանիքի համար  կազմել է 2 771,55 ֆունտ։ Իսկ միայն նախաճաշով հյուրանոցում բնակվող ընտանիքը ծախսել է 1 563,38 ֆունտ։ Տարբերությունը զգալի է՝  շուրջ 77%։ Ընդ որում, մասնագետները հաշվել են, որ մեկ շաբաթում ընտանիքը խանութներում և ռեստորաններում ծախսում է ընդամենը  300 ֆունտ։

B&B համակարգ

Ինչ վերաբերվում է մնացած հանգստավայրերին, ապա իտալական Սորրենտոյում «ամեն ինչ ներառյալի» փոխարեն   B&B ընտրող զբոսաշրջիկները կարող են  խնայել  1 064,67 ֆունտ ստերլինգ, պորտուգալական Ալգարվե առողջարանում՝  594,86 ֆունտ, իսպանական Կոստա դել Սոլում՝ 452,88 ֆունտ։ Մալթայի Սլիմա հանգստավայրում, Պաֆոսում, Բուլղարիայի Արևային ափում և իսպանական Կոստա Բլանկայում  «օլլ ինքլյուզիվի» հյուրերը վճարում եմ  10-ից 18% ավել,Կրետեում՝ 7%։ Հետաքրքիր է, որ Մայորկայում  «ամեն ինչ ներառյալ» համակարգը  7,7%-ով շահավետ է B&B-ից։

 

You might also like