«Փորձարարական տուրիզմ» հասկացությունը հայտնվել է ոչ այնքան վաղուց՝ 2000-ական թվականների սկզբին, Ֆրանսիայում: Նրա հայեցակարգը և սկզբունքները առաջին անգամ նկարագրել է Ջոել Հենրին (Joel Henry), ով ավելի ուշ ստեղծեց Փորձարարական տուրիզմի լաբորատորիա կամ Latourex: 2005 թվականին էքսպերիմենտալ տուրիզմի ուղեցույց թողարկեց Lonely Planet ընկերությունը և ոչ ստանդարտ զբոսաշրջային գաղափարների երկրպագուների թիվը մեծ աճ գրանցեց: Նրանք, ովքեր նախընտրում են ավանդական հարմարավետությամբ հանգիստը, այս փորձարկումները կարող են խենթ զբաղմունք համարել: Բայց փորձառու ճանապարհորդները պնդում են, որ բավական է մեկ անգամ փորձել և սովորական ճանապարհորդությանը վերադառնալու ցանկություն այլևս չի լինի: Էքսպերիմենտալ զբոսաշրջիկները մտածել են հարյուրավոր ուղիները իրենց կյանքը բարդացնելու համար: Մենք Ձեզ համար ընտրել ենք տասը, որոնցով հեշտ է սկսել ճանապարհորդության նոր տեսակի հետ ծանոթությունը:
Ճանապարհորդություն վերջին րոպեին
Բարդությունը՝ 5-ից 4
Այս ճանապարհորդության առավելությունն այն է, որ այն Ձեզ ազատում է «ուր մեկնել այս անգամ» գլխացավանքից: Գաղափարը շատ պարզ է. գնացեք օդանավակայան և գնեք առաջիկա չվերթի տոմսը՝ զեղչով: Միակ լուրջ դժվարությունը կարող է առաջանալ վիզայի հետ կապված: Այս ճանապարհորդության ֆրանսիացի հիմնադիրները կարող են մեկնել ճանապարհորդության առանց վիզայի մի շարք երկրներ, այդ պատճառով նրանց մոտ թղթաբանական հարցեր չեն առաջացել: Մենք, նվազագույնը, անձնագրում պետք է ունենանք Շենգենյան վիզա: