Էքսպերիմենտալ տուրիզմ. Սայդոտուրիզմ

«Փորձարարական տուրիզմ» հասկացությունը հայտնվել է ոչ այնքան վաղուց՝ 2000-ական թվականների սկզբին,  Ֆրանսիայում: Նրա հայեցակարգը և սկզբունքները առաջին անգամ նկարագրել է Ջոել Հենրին  (Joel Henry), ով ավելի ուշ ստեղծեց Փորձարարական տուրիզմի լաբորատորիա կամ Latourex:  2005 թվականին էքսպերիմենտալ տուրիզմի ուղեցույց թողարկեց Lonely Planet ընկերությունը և ոչ ստանդարտ զբոսաշրջային գաղափարների երկրպագուների թիվը մեծ աճ գրանցեց: Նրանք, ովքեր նաընտրում են ավանդական հարմարավետությամբ հանգիստը, այս փորձարկումները կարող են խենթ զբաղմունք համարել: Բայց փորձառու ճանապարհորդները պնդում են, որ բավական է մեկ անգամ փորձել և սովորական ճանապարհորդությանը վերադառնալու ցանկություն այլևս չի լինի: Էքսպերիմենտալ զբոսաշրջիկները մտածել են հարյուրավոր ուղիները իրենց կյանքը բարդացնելու համար: Մենք Ձեզ համար ընտրել ենք տասը, որոնցով   հեշտ է սկսել ճանապարհորդության նոր տեսակի հետ ծանոթությունը:

Side tourism

Սայդոտուրիզմ
Բարդությունը՝ 5-ից 2


«Սայդոտուրիզմ» անվանումը ծագել է երկու անգլերեն բառերից՝ tourism (տուրիզմ) և side (կողմ): Սա ճանապարհորդության մեկնելու տարօրինակ տեսակ չէ, այլ՝ ավելի շուտ, նոր քաղաքի ուսումնասիրման ձև: Այն հայտնվել է, որովհետև մենք միշտ ցանկանում ենք մոլորվել, թեքվել անծանոթ ճանապարհով, բայց ձգողության ուժը, կարծես, ինքն է տանում մեզ դեպի հայտնի տեսարժան վայրեր: Որպեսզի դա չպատահի, հաջորդ անգամ, դուրս գալով հյուրանոցից, թեքվեք աջ, հետո մոտակա խաչմերուկից թեքվեք ձախ: Հետո մյուս փողոցում կրկին թեքվեք աջ, հետո՝ ձախ: Այդպես շարունակեք այնքան, մինչև չհայտնվեք փակուղում: Ի դեպ, չմոռանաք վերցնել հյուրանոցի այցեքարտը, որպեսզի հնարավորություն ունենաք տաքսի վերցնել և վերադառնաք արկածից ողջ և առողջ:

You might also like