Էքսպերիմենտալ տուրիզմ. Հոմտուրիզմ

«Փորձարարական տուրիզմ» հասկացությունը հայտնվել է ոչ այնքան վաղուց՝ 2000-ական թվականների սկզբին,  Ֆրանսիայում: Նրա հայեցակարգը և սկզբունքները առաջին անգամ նկարագրել է Ջոել Հենրին  (Joel Henry), ով ավելի ուշ ստեղծեց Փորձարարական տուրիզմի լաբորատորիա կամ Latourex:  2005 թվականին էքսպերիմենտալ տուրիզմի ուղեցույց թողարկեց Lonely Planet ընկերությունը և ոչ ստանդարտ զբոսաշրջային գաղափարների երկրպագուների թիվը մեծ աճ գրանցեց: Նրանք, ովքեր նաընտրում են ավանդական հարմարավետությամբ հանգիստը, այս փորձարկումները կարող են խենթ զբաղմունք համարել: Բայց փորձառու ճանապարհորդները պնդում են, որ բավական է մեկ անգամ փորձել և սովորական ճանապարհորդությանը վերադառնալու ցանկություն այլևս չի լինի: Էքսպերիմենտալ զբոսաշրջիկները մտածել են հարյուրավոր ուղիները իրենց կյանքը բարդացնելու համար: Մենք Ձեզ համար ընտրել ենք տասը, որոնցով   հեշտ է սկսել ճանապարհորդության նոր տեսակի հետ ծանոթությունը:

Yerevan

Հոմտուրիզմ

Բարդությունը՝ 5-ից 3

Yerevan

Նրանց համար, ովքեր վաղուց երազում էին զգալ իրենց հայրենի քաղաքով շրջող զբոսաշրջիկների պես, ստեղծել են հոմտուրիզմը: Մեկ շաբաթյա արձակուրդ վերցրեք, հյուրանոց ամրագրեք, հավաքեք անհրաժեշտ իրերը ճամպրուկի մեջ և առաջ դեպի ծանոթ վայրեր՝ եկվորի աչքերով: Բայց ոչ մի  խաբեություն.ծրագրում պետք է ընդգրկել ամեն ինչ. թանգարաններ, էքսկուրսիաներ, ճաշ ուղեցույցում նշված ռեստորանում և լուսանկարներ տեսարժան վայրերի ֆոնին: Եվ հետո՝ չհայտնվեք տանը ոչ մի պարագայում: Մոռացե՞լ եք  անջատել միջանցքի լուսը,  Ձեզ հետ լողազգեստ չե՞ք տարել, ուզո՞ւմ եք տեսնել ինչպես է կատուն, ցանկանո՞ւմ եք ստուգել փոստը, որպեսզի գողերը չիմանան, որ Դուք տանը չեք. համբերեք մինչև հանգստի ավարտ: Կանոնները մնում են կանոններ:

You might also like